Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է

Հարգելի հյուրեր,

Ձեզ հետ միասին մենք ևս ուշադիր հետևում ենք կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված նորություններին և ադապտացնում ենք մեր աշխատանքը իրավիճակին համապատասխան։ Մեր հյուրերի և աշխատակիցների առողջությունը առաջնահերթ է, այդ պատճառով մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը Ձեր անվտանգությունն ապահովելու համար։
Մենք էապես մեծացրել ենք մաքրման աշխատանքների հաճախակիությունը ռեստորանների բոլոր տարածքներում և ուժեղացրել ենք առանց այն էլ խիստ հիգիենայի կանոնները։
Ձեզանից շատերը պլանավորում են պատվիրել KFC ուտեստներ տուն, այդ առիթով մենք արել ենք ամեն հնարավոր բան, որպեսզի առաքման մեքենաները ախտահանվեն, առաքման աշխատակիցները մաքսիմալ պահպանեն հիգիենայի կանոնները և ապահովենք էլ ավելի հասանելի և արագ առաքում։
Եվ իհարկե, մենք ամենամեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցների առողջությանը, վերահսկելով այն և պարբերաբար կատարելով ստուգումներ։
Մենք ունենք հստակ գործողությունների պլան, որն ամրապնդված է համաշխարհային փորձով, համագործակցում ենք գործընկերների, մատակարարների և այլ մարմինների հետ, որպեսզի ապահովենք հյուրերի և աշխատակիցների անվտանգությունը։
Շնորհակալ ենք Ձեզ, մեր բրենդին հավատարիմ լինելու համար։ Նմանատիպ պահերին մենք անչափ գնահատում ենք Ձեր աջակցությունը և վստահությունը։
Եղեք առողջ, պահպանեք անվտանգության և հիգիենայի առաջնային կանոնները։
Միասին կհաղթահարենք․․․