
Փոխտնօրեն
Մասնակցում է ռեստորանի կառավարմանը: Այնպես, ինչպես տնօրենը՝ պատասխանատու է նոր այցելուների ներգրավման, անձնակազմի հավաքագրման և կառավարման, ռեստորանի ամենօրյա անխափան աշխատանքի համար: Փոխտնօրենը համակարգում է մարզիչների աշխատանքը, աջակցում է ռեստորանի մենեջերական կազմի վերապատրաստմանն ու սերտիֆիկացմանը, անձամբ կրթում է մենեջերական պաշտոնների համար փորձաշրջան անցնողին:
Մոտիվացնում է բոլոր աշխատակիցներին նպատակային ցուցանիշներին հասնելու՝ միավորելով նրանց մեկ թիմում, լիցքավորելով նրանց լավ տրամադրությամբ և դրական էներգիայով: Նա պատասխանատու է արտադրության տեխնոլոգիական գործընթացին հետևելու, սարքավորումների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև սանիտարական նորմերի և անվտանգության կանոններին հետևելու համար:


-
Անհատական հատկանիշները
Մթնոլորտը
Դրական և թիմային ոգին մեր ռեստորաններում - դա այն է , ինչի վրա մենք առաջին հերթին աշխատում ենք: Մենք հավատում ենք մարդկանց դրական տրամադրվածությանը և համոզված ենք նրանում, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես շնորհիվ նրա, որ տարբերվում է մյուսներից, հնարավորություն ունի զգալի ներդրում կատարել թիմային աշխատանքում: Մենք գիտակցաբար փնտրում ենք մարդկանց, ովքեր տարբերվում են մեզանից և դա հնարավորություն է տալիս ընդլայնել մեր մտահորզոնը և ավելի լավ որոշումներ կայացնել: Մենք կրթում և աջակցում ենք բոլորին, օգնում ենք մաքսիմալ բացահայտել նրա ներուժը:
Արժանի աշխատավարձ և ճանաչում
Հաջողությունը, համառությունը, ընկերության ստանդարտներին համապատասխանությունը պարտադիր պարգևատրվում են: Պարգևատրումները կարող են բավականին տարբեր լինել՝ պատվոգրից մինչև թանկարժեք նվերներ: Բայց հավատարմությունը և ի շահ ընկերության աշխատանքը երաշխավորված կերպով կնշվեն:
Ուսուցում
Մեր ընկերությունը օգտագործում է տարբեր տեսակի ուսումնական ծրագրեր ղեկավարների համար: Առաջին հերթին դրանք դասընթացներ են մենեջերների համար: Այս դասընթացների ատեստացիայից հետո աշխատակիցը լիովին պատրաստ է նոր պաշտոնում աշխատելու: Այս ծրագրերը բավականին երկարատև են: Կախված պաշտոնից և թեկնածուի վերապատրաստման աստիճանից դրանք կարող են տևել 6-ից մինչև 20 շաբաթ: Եվ երկրորդը, սեմինարներ գործող մենեջերների համար: Դրանց նպատակն է բարձրացնել մասնագիտական հմտությունները և ներդնել կառավարման նոր տեխնոլոգիաներ:
-
Պաշտոնի առավելություները
Ոչ ստանդարտ գաղափարներ!
Մենք սովորեցնում ենք քեզ ոչ ստանդարտ մտածել, լինել շաբլոնների և կարծրատիպերի սահմաններից դուրս: Մեզ հետ դու ամեն օր կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, սովորել նոր հմտություններ, հանդիպել նոր մարդկանց, իսկ նոր գաղափարները և նորարարական լուծումները իրենց երկար սպասել չեն տա: Դու կհայտնաբերես նոր հորիզոններ և՛ կյանքում, և՛ ինքդ Քո մեջ:
Շփվել հեշտությամբ
Գտնել ընդհանուր լեզու ամենքի հետ և միշտ: Կարծում ես դա անիրական է: Մենք Քեզ համար բացում ենք շփման արվեստի գաղտնիքը: Աշխատանք Հյուրերի կամ թիմի հետ - ինչ էլ, որ դու անես հիմա, միշտ կգտնվեն անհրաժեշտ խոսքեր:
Եղի՛ր լիդեր (առաջնորդ)
Դու ոգեշնչում ես, Քեզ հավատում են և գալիս են քո հետևից: Մեզ մոտ դու կսովորես ոչ միայն կառավարել, համոզել և տանել քո հետևից քո թիմը, այլ դու կարող ես դառնալ իսկական առաջնորդ քո կյանքի բոլոր ոլորտներում:
Իրականացրու՛ քո երազանքները
Հաջողության բանալի - կարողություն՝ դնել նպատակ և հասնել դրան: Մեր դրական տրամադրությունն ու Էներգիան - ինչը կարող է առավել լավ լինել քո հաղթանակների համար: Մեզ հետ դու կարող ես իրականացնել քո բոլոր երազանքները: